Please return following links to the footer:
Designed by SMThemes.com, thanks to: hcginjections company, http://www.vancomycin.ru and www.svarz.com
Գլոցման եղանակով

Գլոցման եղանակով

<Ձուլակենտրոն> ԲԲԸ-ի արտադրած պողպատյա աղացման գնդերը, նախատեսված է ինչպես չոր,  այնպես էլ թաց հանքաքարի, կրաքարի, ածխի և այլ նյութերում օգտագործման համար համար:

Շնորհիվ մեր արտադրանքի  ջերմամշակման ճիշտ ընտրման և պողպատի որակի, պողպատյա գնդերն ունեն ցածր մաշվածություն:

Ի հաշիվ գնդերի մակերևույթի, ինչպես նաև ներքին շերտերի բարձր կարծրության, շահագործման ընթացքում գնդերը մշակվում են դանդաղ և հավասարաչափ: Պողպատյա  աղացման գնդերը ունեն սերտիֆիկատ, որը համապատասխանում է մետաղների սերտիֆիկացման լաբորատորիայի չափանիշներին:

Մանրատման գնդերի փաթեթավորումը՝

Մանրատման գնդերը ընկղմվում են մեծ պատյանների մեջ  որի զանգվածը կազմւմ է 1-1,5 տոննա, ինչպես նաև ըստ պատվիրատուների պահանջի, մետաղյա և փայտյա տարաների մեջ:

Արտադրության տեխնոլոգիական սխեման՝

Գլոցման եղանակով գնդերի պատրաստման մեթոդը  հանդիսանում է առավել ժամանակակից արտադրման մեթոդ,  որը համեմատած ձուլման եղանակի ունի մի շարք  առավելություններ: Գնդերի արտադրությունը ձուլման եղանակով համարվում է ոչ արդյունավետ, հաջորդվում է մետաղի զգալի կորստով: Գլոցման եղանակով գնդերի ստացումը ավելի խնայողական է:

Արտադրական ցիկլը ավելի արագ  է ի հաշիվ  անընդհատ աշխատող սարքավորումների, որը 2-8 անգամ ավելացնում է արտադրողականությունը և 10-15% պակասեցնում մետաղի ծախսը:

ձձձ Մուտքի  վերահսկում

<Ձուլակենտրոն> ԲԲԸ-ն իր արտադրության մեջ օգտագործում է գլոցված  գնդեր պատրաստված  ածխածնային և լեգերված մետաղներից, որոնք արտադրված են առաջատար ռուսական և ուկրաինական արտադրողների կողմից ԳՈՍՏ 2540-88 և ԳՈՍՏ 1050-88: Արտադրական ցիկլից առաջ արտադրանքը ենթարկվում է մանրակրկիտ զննման համապատասխան  երկրաչափական պարամետրերի և  քիմիական բաղադրության:

222 Հումքի տաքացում

Հումքի տաքացումը կատարվում է ժամանակակից ինդուկցիոն ջեռուցման սարքում, որը երաշխավորում է արտադրանքի ճշգրիտ տաքությանը  ելման պահին:

Գլոցման եղանակով արտադրվող գնդերի  արտադրամսերում տեղադրված են գազով վառարաններ, որոնք ունեն շատ թերություններ համեմատած ինդուկցիոն վառարանների:

  • նրանք չեն ապահովում արտադրանքի հավասարաչափ տաքացումը ճշգրիտ գլոցման համար, քանի որ շահագործման ժամկետը երկար է:

  • արտադրանքի տաքացման ցիկլի ընթացքում, գազով վառարաններում արտադրանքի մակերևույթին ձևավորվում է շերտ բերելով  մետաղի ածխազրկմանը, որի հետևանքով առաջանում է կարծրության կորուստ:

333 Գնդերի Գլոցում

Տաքացված հումքը տեղադրվում է երկգլան գլոցման ցանց, որը իրականացնում է գլոցումը:

666 Ջերմամշակում

Գլոցված գնդերը գլաններից  իջնում են ամրացման բաժին: Ջրով տարայից դուրս գալուց հետո, գնդերը ընկղմվում են փաթեթավորման տարա, որտեղ իրականացվում է գնդերի թողարկումը տեղափոխումից առաջ: